211652_close_icon

ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկություններ են

views-count985 դիտում article-date 09:25 08-07-2025
Իրավապահներն այս պահին խուզարկություն են իրականացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր գրասենյակում, քիչ առաջ այս մասին «Ազատությանը» հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Թե ինչ գործի շրջանակում է խուզարկությունը, փաստաբանն ասաց՝ հայտնի չէ։ Ըստ նրա՝ դիմակավորված ԱԱԾ աշխատողները թույլ չեն տալիս աշխատակիցներին մտնել շենք։

ԶԼՄ-ների փոխանցմամբ, իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն և այս պահին խուզարկություն են իրականացնում։ Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի եղբոր որդին է:

Նմանատիպ նյութեր