211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Գառնիում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2110»-ում․ ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2077 դիտում article-date 16:24 06-07-2025
Երեկ՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել Գառնի համայնքի կամավոր հրշեջ-փրկարարական խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունի փողոցում Սպարտակ Ս․-ին պատկանող «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայում, որը ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Գրիգորյանը և Կարեն Վարդանյանը։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ տեղի ուժերով տեղափոխվել է Երևան քաղաքի հիվանդանոցներից մեկը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Հրաչյա Աթաբեկյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Գառնիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր