Ավտովթար՝ Վանաձորում. բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. օպերատիվ են գործել Լոռու մարզի պարեկներն ու Վանաձորի շտապօգնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան - Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes ու Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն գումարտակի պարեկները։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և բուժօգնությում ստացած քաղաքացու ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։