211652_close_icon

Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման. ԱՄՆ դեսպանություն

views-count622 դիտում article-date 11:57 06-07-2025
Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։

Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Օրենքը խախտելու հարցում աջակցությունը չի կարող անհետևանք մնալ։ Անօրինական միգրացիային աջակցողների (մարդկանց ապօրինի փոխադրումներ իրականացնողների, տրանսպորտային աշխատողների և պաշտոնյաների) նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ։ ԱՄՆ օրենքի առաջ պատասխանատու են բոլորը»,- նշում են դեսպանությունից։
 

Նմանատիպ նյութեր