Մեր խնդիրն է ուժեղ, ազգային մարդկանց թիմ բերել իշխանության, եւ մենք դա անելու ենք. Աղվան Վարդանյան
Մեզ այստեղ միավորում է այն, որ տանել չենք կարողանում սուտը, կեղծիքը, անարդարությունը, բռնությունը։
Այս մասին այսօր՝ հուլիսի 4–ին, «Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի» կազմակերպված հավաքի ժամանակ իր խոսում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Մեր տեսակը սա է, այսօր մարդկային տեսակների կռիվ է։ Մի կողմում փոքրիկ խմբակ է՝ անողնաշար, ստախոս, վախկոտ, փողասեր, խոստումնազանց, մեր տեսակը ատող, օտարին ծառայող։ Բայց նրանք այդ փոքր խմբակը մեր երկրում զավթել է իշխանությունը։ Այստեղ կանգնած յուրաքանչյուրիս ամոթ է, որ նրանք դեռ իշխանություն են։ Ֆորմալ իշխանություն են՝ ոստիկանությամբ, ԱԱԾ–ով, դատախազով, քննիչով, ստրկամիտ դատավորներով, իշխանությունը պահելու մոլագար մոլուցքով։ Բայց սա ժամանակավոր ֆորմալ վիճակ է, իրական իշխանությունը դուք եք՝ հայ ժողովրդի պատիվ, արժեքներ, հիշողություն, հոգի ունեցողների մեծամասնությունը։
Ուժեղ, ազնիվ մարդիկ բանտարկված են սրանց ցուցումով։ Ուժայինների կամակատար ղեկավարներին եմ ասում՝ ուզեք, թե չուզեք, արդարությունը վերականգնվելու է եւ դուք կանգնելու եք օրենքի առաջ։
Մի օրինակ, սրանք ստորության աստռիճանից. մի ՔՊ–ական ապուշ ասում է՝ Կարապետյանները ոչ մի զոհվածի ընտանիքի չեն օգնել։ Պարզվում է, որ միայն մի ուղղությամբ օգնել են 4059 ընտանիքի, բայց բնականաբար, առանց այդ մասին բարձրաձայնելու։ Տեսեք մարդու և անասունի տարբերությունը։
Սամվել Կարապետյանը չի կոտրվելու, թեկուզ ԱԱԾ–ում սրբազանները, մեր մյուս քաղբանտարկյալները չեն կոտրվելու, կոտրվելու են սրանք, վստահ եղեք։
Մեր խնդիրն է՝ փոխել այս վիճակը, ուժեղ, ազգային արարող մարդկանց համախումբ թիմ բերել իշխանության, եւ մենք դա անելու ենք»,– հայտարարեց Աղվան Վարդանյանը։