211652_close_icon

Հնդկաստանը Հունաստանին թիրախային հրթիռներ է առաջարկել ընդդեմ Թուրքիայի

views-count532 դիտում article-date 19:47 03-07-2025
Հնդկաստանի և Հունաստանի մամուլում լայն արձագանք է գտել Հնդկաստանի օդուժի հրամանատար Ափ Սինգհի՝ Աթենք կատարած այցը:

Հունիսի 28-ին տեղի ունեցած այցի ժամանակ Սինգհը հանդիպել է Հունաստանի օդուժի հրամանատար գեներալ-լեյտենանտ Դիմոսթենիս Գրիգորիադիսի հետ:

Աթենքում անցկացված «DEFEA-25» ռազմական ցուցահանդեսում Հնդկաստանը ցուցադրել է իր հեռահար հրթիռների «LR-LACM» նմուշը:

Հունական մամուլի գնահատմամբ՝ «LR-LACM» հրթիռների ձեռքբերումը Հունաստանին հնարավորություն կտա ուղղակի հարված հասցնել Թուրքիայի ռազմական օդանավակայաններին, ռադարային կայաններին և հակաօդային պաշտպանության համակարգերին: Հունական լրատվամիջոցները պնդում են, որ բավարար քանակությամբ այսպիսի հրթիռների առկայության և «Rafale» ու «F-16 Viper» կործանիչների հետ համատեղ օգտագործման դեպքում Թուրքիան կարող է հայտնվել Իրանի նմանատիպ իրավիճակում:

Հունական մամուլի հաղորդմամբ՝ նման ռազմական համագործակցությունը Հունաստանին զգալի ռազմավարական առավելություն կտա տարածաշրջանում: Այս զարգացումները տեղի են ունենում Հունաստանի և Թուրքիայի միջև Էգեյան ծովում և Միջերկրականում երկարատև տարաձայնությունների ֆոնին:

 

Նմանատիպ նյութեր