211652_close_icon

Ժամանակն է, որ ՔՊ-ական պատգամավորները անդամակցեն Ադրբեջանի պատվիրակություններին. Թանդիլյան

views-count706 դիտում article-date 21:55 02-07-2025
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում է․

«ՔՊ-ական պատգամավորները չեն միացել և կողմ չեն քվեարկել ԵԱՀԿ Խորհրդարական վեհաժողովի «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և մարդասիրական խնդիրներ» բանաձևում ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի կողմից փոփոխության առաջարկին, որով պահանջվում է, որ մինչև գերիների անվերապահ ազատ արձակումը, ԵԱՀԿ-ից կամ ԵԱՀԿ անդամ պետություններից, հասարակական կազմակերպությունների և մեդիա ներկայացուցիչներից դիտորդների ներկայության ապահովումը՝ մշտադիտարկելու գերիների պահման պայմանները և դատական գործընթացները։

Վաղուց ժամանակն է, որ քպ-ական պատգամավորները անդամակցեն Ադրբեջանի պատվիրակություններին»։

 

Նմանատիպ նյութեր