Հայաստանի ԱԳՆ-ն հաջողություններ է մաղթել Եվրոպական խորհրդում նախագահությունը ստանձնող Դանիային
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Լեհաստանին շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդում նախագահության ժամկետի ընթացքում կատարած աշխատանքի համար՝ միաժամանակ, հաջողություն մաղթելով ԵԽ նախագահությունը ստանձնող Դանիային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։
«Մինչ մենք Եվրոպական խորհրդում Լեհաստանի նախագահության ընթացքում նշեցինք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կարևոր զարգացումները, այժմ բոլորի հայացքները ուղղված են Դանիային՝ մաղթելով վերջինիս հաջող և ազդեցիկ նախագահության ժամկետ ԵՄ խորհրդում»,-իր գրառման մեջ նշել է ԱԳՆ խոսնակը։
Անի Բադալյանը նաև հավելել է, որ Հայաստանն անհամբեր սպասում է սերտ համագործակցության՝ ավելի ուժեղ ներգրավվածության և նոր շոշափելի արդյունքների հասնելու համար։
Եվրոպական խորհուրդը հունիսի 30-ին տարածված գրառման մեջ նշել է․ «Վեց զբաղված և հուզիչ ամիսներից հետո ժամանակն է հրաժեշտ տալ Խորհրդում լեհական նախագահությանը։ Շնորհակալություն ձեր ամբողջ աշխատանքի համար։ Հուլիսի 1-ին մենք ասում ենք բարև Դանիային»։