211652_close_icon

Արցախի հայկական լինելու արժեքը՝ որպես անվտանգային, կայունացնող ու բալանսավորող գործոն հասկացված չի. Տաթևիկ Հայրապետյան

views-count676 դիտում article-date 23:31 30-06-2025
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

«Մի բան ես հստակ գիտեմ՝ Արցախի հայկական լինելը լրջագույն բալանսավորող գործոն էր ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի համար։ Բայց դա չհասկացան ոչ Մոսկվայում, ոչ Թեհրանում, ոչ էլ առավել ևս՝ Երևանում։

Եթե հասկանային առաջին հերթին հենց Երևանում՝ կկարողանային թույլ չտալ Ադրբեջանին միջազգային կոնսեսուսի հասնել Արցախի դեմ պատերազմի հարցում։

Արցախի հայկական լինելու արժեքը՝ որպես անվտանգային, կայունացնող ու բալանսավորող գործոն հասկացված չի։ Դա մեծագույն խնդիր է եղել և մնում։ Հենց մենք՝ որպես հանրություն ու պետություն դա գիտակցենք, շատ աշխատելու տեղ ու հնարավորություն կգտնենք․․․

Բայց այսօր մենք դրանից շա՜տ հեռու ենք»։

 

Նմանատիպ նյութեր