211652_close_icon

Ստալինզմն է վերադարձել Հայաստան՝ ողջ սիմվոլիզմով․ տարբերությունը մեկն է 1937-ին դատում էր ՆԿՎԴ տրոյկան, հիմա մեկ մարդ՝ Մասիս Մելքոնյան․ Գեղամ Մանուկյան

views-count4716 դիտում article-date 18:32 29-06-2025
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքում գրել է .

«Ստալինյան ռեպրեսիա ու նիկոլական «ժողովրդավարություն» զույգերը

Այսօր լուր տարածվեց, որ ԱԱԾ մեկուսարանում Բարգրատ եւ Միքայել սրբազանները նստած են նույն խցում։





Պատահականությու՞ն, այլ խցերի բացակայությու՞ն, թե՞ այլ պատճառ։

Պատճառը մեկն է՝ նիկոլական քինախնդրություն, արյունարբություն, վրեժխնդրություն։

Նախ դատախազության հաղորդագրության համաձայն՝ երկու սրբազաններին վերագրվող իբր արարքները կապակցվածություն ունեն։

Իսկ ցանկացած ոք, որ բանտարկություն է տեսել, քաջ գիտի, որ նախաքննության ժամանակ երկուսով ոչ միայն նույն խցում չեն հայտնվում, այլ անգամ միջանցքում ու այլ պայմաններում իրար անգամ հայացքով հանդիպելն է բացառվում։ ԱԱԾ մեկուսարանի իմ երկուսուկես տարվա փորձով եմ դա ասում։

Ստալինզմն է վերադարձել Հայաստան՝ ողջ սիմվոլիզմով։

2025-ին՝ Նիկոլի թվին ԱԱԾ մեկուսարանում են նստած Բագրատ արք Գալուստանյանը եւ Միքայել արք Աջապահյանը։

1937-ին՝ Ստալինի թվինին ՆԿՎԴ նկուղներում էին ու հետո գնդակահարվեցին Արտակ արք. Սմբատյանցը եւ Բագրատ արք. Վարդազարյանը։ Ի դեպ, վերջինիս անունով էլ ընծայվել է մեր սիրելի պայքարող Սրբազանը։

Կա միայն մեկ տարբերություն.

1937ին դատում էր ՆԿՎԴ տրոյկան, հիմա մեկ մարդ՝ մասիս մելքոնյան...»
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր