211652_close_icon

Բաքուն չեղարկել է ՌԴ փոխվարչապետի այցը՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների ենթադրյալ սպանությունից հետո. ադրբեջանագետ

views-count2161 դիտում article-date 09:21 29-06-2025
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

«Բաքուն չեղարկել է Օվերչուկի այցը՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների ենթադրյալ սպանությունից հետո

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները նշելով, որ «Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկի այցը Ադրբեջան, որը նախատեսված էր հունիսի վերջին, չեղարկվել է։

Պատճառը եղել են Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները, որտեղ ուժային կառույցների գործողության արդյունքում ադրբեջանցիներ են դաժանաբար սպանվել՝ առաջացնելով հասարակության կտրուկ արձագանքը»։

Աղբյուրների տվյալներով՝ ստեղծված իրավիճակում ադրբեջանական կողմը նպատակահարմար չի համարում Օվերչուկի կամ այլ ռուս պաշտոնյաների այցը։

Նշեմ, որ երեկ ադրբեջանական կողմը հաղորդագրություն էր տարածել, որ «Եկատերինբուրգում ՕՄՈՆ-ի ջոկատը սպանել է երկու ադրբեջանցու, որոնք կասկածվում են հանցագործության մեջ»։ 

Դրանից հետո Ադրբեջանը ռուսական կողմից բացատրություններ է պահանջում»։
 

Նմանատիպ նյութեր