211652_close_icon

Ռուսաստանն ուզում է ավելացնել Թուրքիային մատակարարվող գազի ծավալը

views-count934 դիտում article-date 17:12 28-06-2025
Մոսկվան ակնկալում է շարունակել Թուրքիայի հետ երկարաժամկետ համագործակցությունը բնական գազի մատակարարման ոլորտում և պատրաստ է նաև ընդլայնել այն։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, թուրքական պետական ​​լրատվամիջոցի հետ զրույցում։

«Ներկայումս մենք իրականացնում ենք խոշորամասշտաբ համատեղ նախագծեր, այդ թվում՝ «Թուրքական հոսքը», որի մեկ գիծը գազ է մատակարարում Թուրքիայի ներքին շուկա, իսկ երկրորդը՝ Եվրոպա։ Նախագծերը հաջողությամբ իրականացվում են։

Մենք ակնկալում ենք շարունակել մեր երկարաժամկետ համագործակցությունը բնական գազի մատակարարման ոլորտում և պատրաստ ենք ընդլայնել այն։ Մենք լավ առաջընթաց ենք գրանցում այս ուղղությամբ»,-ասել է Ալեքսանդր Նովակը։
 

Նմանատիպ նյութեր