Փաշինյանը թաքնվում է իրավապահների մեջքի հետևում. Նիկոլն իրեն դրել է Ստալինի տեղը, 2025 թվականին 1937 թիվ են անում. Կարեն Ղազարյան․ 168.am
Երեկ դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանին։ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանում «սրբազան պայքարը» ցանկացել է իրականացնել «ահաբեկչություն և իշխանազավթում»։ ՔԿ հաղորդագրություն տարածեց նաև այսօր առավոտյան՝ տեղեկացնելով, որ 15 անձ այս պահին կալանավորված է։
Այսօր առավոտյան արդեն հայտնի դարձավ, որ Բագրատ սրբազանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
«Սրբազան պայքարի» աջակից, Ճարկուտի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանի կարծիքով՝ իշխանություններն այս քաղաքական հետապնդումները շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ հայ ազգը չի համախմբվել։
«Իշխանությանը թվում է, թե այս գործողություններով կարող է իր ընդդիմախոսներին, հայրենիքի մասին մտածող անձանց լռեցնել, չի՛ ստացվելու։ Դեռ Կիրանցում, որտեղից սկիզբ առավ «սրբազան պայքարը», իշխանությունները փորձեցին տարբեր սադրանքների միջոցով կասեցնել այն՝ չհաջողվեց։
Սրանք սրիկայախումբ են, հիմնվում են միայն կեղծիքի վրա։ Նիկոլն իրեն դրել է Ստալինի տեղ, մտածում է, որ խումբ է ձևավորվել, որ իրեն սպանեն, չկա նման բան։ Ես վստահություն ունեմ, որ սրբազան պայքարը հասնելու է իր տրամաբնական հաղթական ավարտին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Ղազարյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում