211652_close_icon
views-count1771 դիտում article-date 21:24 27-06-2025

2-րդ տեղը թիմային պայքարում․ ըմբշամարտի Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երկրորդ տեղն է գրավել։ Մեր ըմբիշները 6 մեդալ են նվաճել:

Ոսկե մեդալ է նվաճել գյումրեցի Էրիկ Պապիկյանը (57 կգ), որը հայկական եզրափակչում 6-2 հաշվով հաղթել է Տիգրան Կոլոտյանին: Արծաթե մեդալակիր է դարձել նաև Արթուր Մկրտչյանը (75 կգ), որն էլ եզրափակչում պարտվել է Ռուսաստանի ներկայացուցչին:

Բրոնզե մեդալ են նվաճել Արեն Փիրուզյանը (44 կգ), Արեն Միրզոյանը (52 կգ), Համլետ Անտոնյանը (62 կգ):

Նմանատիպ նյութեր