211652_close_icon
views-count2026 դիտում article-date 14:41 15-10-2024

Ակումբը ոչ մի դեպքում ցանկություն չունի վիրավորելու ոչ ոքի. «Փյունիկ»-ի հայտարարությունը

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն, ArmSport.am-ի հարցմանն ի պատասխան, մեկնաբանել է այն լուրերը, թե մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկար է փակցվել՝ նրանց մուտքը մարզաբազա արգելելով:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մեծ համախմբված ընտանիք է, իսկ մեր մարզաբազային մենք վերաբերվում ենք որպես մեր տանը, որտեղ մեր ակումբի բոլոր սաներն առանց որևէ սահմանափակումների կարող են օգտվել մարզասարքերից, խաղերից, անցկացնել անհատական մարզումներ, դիտել գլխավոր թիմի մարզումները, շփվել ֆուտբոլային աստղերի հետ և այլն:

Այն ֆուտբոլիստները, որոնք լքել են մեր ակումբը, այլևս չեն կարող ազատ մուտք ու ելք ունենալ ակումբում վերոնշյալ նպատակներով, այդ պատճառով մեր մարզաբազայի պահակակետերում նման պաստառներ են կախված: Ակումբը ոչ մի դեպքում ցանկություն չունի վիրավորելու ոչ ոքի և այդ հայտարարությունը կրում է միայն տեղեկատվական բնույթ»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր