Էրդողանի խորհրդականը գերմանացիների հետ քննարկել է ռազմարդյունաբերական համագործակցությունը
Թուրքիայի նախագահի արտաքին քաաղքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը Գերմանիայում հանդիպել է Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշետի և պաշտպանության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Շմիդի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Գերմանիայի ռազմարդյունաբերական համագործակցության հարցերը, արտաքին քաղաքականության արդիական թեմաները և Գերմանիայում բնակվող թուրքական համայնքի հետ կապված խնդիրները։
Աղբյուրի նշմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քըլըչին է լիազորել զբաղվել Գերմանիայից «Eurofighter» ռազմական ինքնաթիռների գնման հարցով։
Ermenihaber