9193 դիտում
14:48 16-08-2017
Նախարար Կարայանը և Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպել է Իրանի Իսմալական Հանրապետության Նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի գլխավորած պատվիրակության հետ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել այցի համար և նշել, որ լիահույս է, որ այն էլ ավելի կամրապնդի Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները։ «Ես խիստ կարևորում եմ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացումը և այսօր մեծ սիրով կքննարկեմ առկա ներուժի իրացման հնարավորությունները»,- նշել է Սուրեն Կարայանը։
Աքբար Թորքանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար։ Նա նշել է, որ մտադիր են ծանոթանալ Հայաստանի զարգացման երկարաժամկետ ծրագրերին և քննարկել Հայաստան-Իրան տնտեսական համագործակցությունը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդգծել է, որ միջազգային փորձը վկայում է, որ ընդհանուր տնտեսական համագործակցության զարգացման շարժիչ ուժը կարող են լինել ազատ տնտեսական գոտիների միջև ակտիվ փոխգործակցությունը, այս դեպքում՝ Հայաստանի սահմանին ստեղծվող Մեղրիի և Իրանի սահմանին գտնվող Արազ ԱՏԳ-ները: Նախարարի խոսքով՝ այն կարող է նաև Հայաստանի հարավի և Իրանի հյուսիսի տարածաշրջանների զարգացման ընդհանուր ծրագրի հիմքը դառնալ։
Նախարարը նշել է, որ մի շարք երկրների գործարարների և պաշտոնյաների կողմից արդեն իսկ կա մեծ հետաքրքրություն այս երկխոսության շուրջ։ Երկու կողմերի համոզմամբ՝ անհրաժեշտ է մշակել առավելագույն դյուրացված համագործակցության մեխանիզմներ, որպեսզի երկու ԱՏԳ-ները լինեն ոչ թե մրցակիցներ, այլ՝ գործընկերներ։ Հանդիպմանը ներկա Արազ և Մեղրի ազատ տնտեսական գոտիների տնօրեններին հանձնարարվել է այս ուղղությամբ հստակ առաջարկներ ձևավորել։ Նախարարը նաև նշել է, որ ԱՏԳ-ների փոխգործակցությունը նաև կնպաստի նաև զբոսաշրջության զարգացման համար:
Աքբար Թորքանի խոսքով՝ Հայաստանի Կառավարության և Իրանի դեսպանատան ջանքերի շնորհիվ իրականություն դարձած վիզային ռեժիմի չեղարկումը լուրջ խթան էր զբոսաշրջության զարգացման համար։ «Ինքս ականատես եղա, որ բազմաթիվ իրանցի զբոասշրջիկներ կան Երևանում, դա շատ ուրախալի է։ Այս ոլորտում լուրջ ձեռքբերումներ կարող ենք ունենալ։ Զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը բերում է նաև տնտեսական այլ ոլորտներում փոխգործակցության խորացման։»։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ԻԻՀ նախագահի խորհրդականի հետ քննարկել է զբոասշրջության ոլորտում համագործակցության խթանումը, մասնավորապես «Հալալ» զբոսաշրջության զարգացումը Հայաստանում։ Քննարկվել են նաև տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, ենթակառուցվածքների ապահովման հարցերը։
Կողմերն անդրադարձել են նաև արդյունաբերության ոլորտում փոխգործակցությանը և համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման հեռանկարին։ Քննարկվել է նաև Հայաստանով դեպի՝ ԵԱՏՄ և այլ շուկաներ արտահանման հնարավորությունը, ինչպես նաև դեպի Սև ծով միջանցքը։
Նախարար Սուրեն Կարայանի և Աքբար Թորքանի նախաձեռնությամբ ստեղծվել է երեք աշխատանքային խումբ՝ զբոսաշրջության, ազատ տնտեսական գոտիների և արդյունաբերության ոլորտներում երկու երկրների համագործակցության հնարավորությունները քննարկելու և գործնական առաջարկներ մշակելու նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարը պատվիրակության ղեկավարի հետ այցի ավարտին կամփոփի խմբերի աշխատանքների արդյունքները և կքննարկի կոնկրետ գործնական առաջարկները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
3739 դիտում
14:02 26-09-2017
Սուրեն Կարայանը Իրաքի գյուղատնտեսության նախարարի հետ քննարկել է տնտեսական համագործակցությունը
7830 դիտում
14:30 18-08-2017
Հայաստանի և Իրանի Ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
Այս բաժնից
1315 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
898 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար