211652_close_icon

Ի պաշտպանություն Միքայել Սրբազանի` գյումրեցիները փողոց են փակել, հավաքվել դատախազության շենքի դիմաց

views-count2188 դիտում article-date 15:24 27-06-2025
Այս պահին բողոքի ցույց է անցկացվում Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց։ Ցույց սկսվեց մի քանի րոպեով բանուկ փողոցը փակելով։

Ցույցի մասնակիցները դատախազ Արմեն Չիչոյանից պահանջում են հանդիպել իրենց հետ ու պարզաբանել, թե ո՞վ էր հրահանգել կալանավորել Միքայել Սրբազանին, և եթե դա կապ չունի տեղի ուժային կառույցների հետ, ապա գլխավոր դատախազին փոխանցել իրենց բողոքը։

«Չենք հանդուրժելու»,-հայտարարում էին հավաքված բնակիչները։ Նրանց մեջ են Գյումրու ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամներ, Գյումրու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։ Հավաքվածների հետ դատախազը կապ է հաստատում ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանի միջոցով։

Այս պահին 3 հոգի բարձրացել են դատախազի մոտ: 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր