211652_close_icon
views-count1465 դիտում article-date 18:23 26-06-2025

ԱԳՆ քարտուղարը և Մյունխենի անվտանգության համաժողովի փոխնախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) փոխնախագահի Ռուդոլֆ Ռայների հետ:

Կողմերը կարևորել են «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի և Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով նման հարթակների դերը կառուցողական երկխոսության և վստահության ձևավորման գործում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հրատապ խնդիրներին:
 

Նմանատիպ նյութեր