211652_close_icon

37 թիվն է, հերթական sms հաղորդագրությունն է ուղարկել ուժայիններին. Գառնիկ Դանիելյանը ընդդիմադիրների տների խուզարկությունների եւ ձերբակալությունների մասին. Aravot.am

views-count1690 դիտում article-date 12:10 25-06-2025
«Տեռորի, բռնությունների գործընթաց է գնում, որը նորանկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է, մարդկանց տներ են մտնում, արդեն որերորդ անգամ տանում են ոստիկանություն, ԱԱԾ… Սա ինչի՞ մասին է խոսում՝ 37 թիվն է, մարդը հիստերիկ նոպաների մեջ, հերթական sms հաղորդագրությունն է ուղարկել ուժայիններին, որ գնացեք, ամեն գնով փորձեք ինչ-որ մի բան գտնել »,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը Բագրատ Սրբազանի կեցավայրի մոտ էր:

«Հիմա կարող է էս տնից մի հատ կետչուպ գտնեն, ասեն՝ դա նպաստել է, որ Հայաստանում հեղափոխություն իրականացվի, մի ծխամորճ կամ մի աբսուրդ իր գտնեն, դրա վրա գործ կառուցեն: Պարզ է, որ ոչ մի բան չկա, լիներ՝ այս ամիսների, տարիների ընթացքում հաստատ պահը բաց չէին թողնի: Ես կասկած անգամ չունեմ, որ սա հստակ ուղղորդված, պլանավորված եւ ամենաիշխանական վերին օղակներում պլանավորված գործ է, իրենց գրառումները, A4 ֆորմատի թղթի վրա էդ մի քանի ճղճիմ նախադասությունը կարող են հիմք հանդիսացնել, որպեսզի ռեպրեսիաների նոր փուլ սկսեն»,-ասաց ԱԺ պատգամավորը:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր