Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ին պատկանող պոչամբարի խողովակի վթարի հետևանքով արտադրության թափոնները լցվել են Ողջի գետը, որտեղից էլ՝ ավազի հանք․ պատճառվել է մոտ 163 մլն դրամի վնաս
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունիսի 4-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ին պատկանող պոչամբարի խողովակի վթարի հետևանքով, արտադրության թափոնները լցվել են Ողջի գետը, որտեղից էլ գետի հարակից տարածքում Սյունիքի մարզի բնակիչ 64-ամյա Սպարտակ Հ․-ին պատկանող «Մանիսա» ՍՊԸ-ի ավազի հանքավայր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներին Սպարտակ Հ․-ն հայտնել է, որ այդ ամենի պատճառով արդյունահանվող ավազը դարձել է ոչ պիտանի՝ ինչի հետևանքով իրեն պատճառվել է մոտ 163 մլն դրամի վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։