211652_close_icon

Թուրքիայում կբացվի պաղեստինցի փախստականների աջակցության գրասենյակ

views-count619 դիտում article-date 22:24 24-06-2025
Թուրքիան և ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության գործակալության միջև (UNRWA) կնքվել է համաձայանգիր, ըստ որի՝ Անկարայում պիտի բացվի գրասենյակ։

Համաձայնագիրը ստորագրվել  է Ստամբուլում տեղի ունեցած «‎Իսլամական համագործակցություն»‎ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում։

Նշվում է, որ UNRWA-ն ծառայություններ է մատուցում առողջապահական և կրթական ոլորտներում։ Միևնույն ժամանակ շեշտվում է, որ Թուրքիան «UNRWA»-ին տրամադրել է հումանիտար օգնություն, քաղաքական և ֆինանսական աջակցություն։

UNRWA-ի գլխավոր կոմիսար Ֆիլիպ Լազարինին հայտարարել է, որ Անկարայում բացվելիք գրասենյակը հնարավորություն կտա ընդլայնել և դիվերսիֆիկացնել UNRWA-ի քաղաքական և ֆինանսական աջակցության բազան՝ նշելով, որ թուրք պաշտոնյաները մեծացրել են Պաղեստինում UNRWA-ի մարդասիրական օգնության ծավալները և տրամադրել են ֆինանսավորում կենսական գործողությունների համար։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Նմանատիպ նյութեր