Բախումներ՝ Լիբանանի պաղեստինցի փախստականների ճամբարում․ զոհվել է 5 մարդ
Լիբանանի հարավում գտնվող Սայդա քաղաքում պաղեստինցի փախստականների «Միյա-Միյա» ճամբարում զինված բախումների հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 10 մարդ տուժել է: Այս մասին հայտնում է պետության ազգային լրատվական գործակալությանը:
Գործակալության տվյալների համաձայն, բախումների ընթացքում լայն տրամաչափի ավտոմատ զենքեր և նռնականետներ են կիրառվել:
Անկարգությունների պատճառները դեռ անհայտ են, բայց տեղի մամուլի հաղորդման՝ տարբեր խմբավորումներ փորձում են ազդեցության գոտիները կիսել Լիբանանի տարածքի ճամբարներում:


