Հիշե՛ք՝ ճառագայթը չի երևում, չունի համ, չունի հոտ, բայց դրա ազդեցությունը շատ վտանգավոր է․ Նիկոլայ Գրիգորյան
Աղետների ռիսկի կառավարման միջազգային փորձագետ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը գրում է․ «ԵԹԵ ԱՅՍՕՐ ԼԻՆԵՐ ԵՐԵԿ
Հունիսի քսաներկուսին ՄԱԳԱՏԷ-ն /Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն/ հայտնել է, որ ամերիկյան հարվածներից հետո Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի բարձրացման մասին տեղեկություններ չի ստացել։
Չի ստացել, իսկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի արտահերթ նիստը հրավիրվել է հունիսի քսաներեքին։
Եթե ես համակարգեի մեր պետության ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման համակարգը․
1. առաջին հերթին պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների սեղաններին կդնեի- կհիշեցնեի դեռ 2005թվականին ընդունված Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը https://www.arlis.am/ru/acts/93029, դեռ 2002 թ ընդունված Քաղաքացիական պաշտպանության մասին օրենքը https://www.arlis.am/hy/acts/51923 և 2022-ից ԱԺ-ում լռված փոփոխությունների նախագիծը՝ https://www.e-draft.am/projects/7155/justification, որով ոչ միայն հստակ սահմանվում էին տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը, այլև նախատեսվում էր ձևավորել՝ ճառագայթային, քիմիական, ու կենսաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգ։
2. ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, ՀՀ զինված ուժերի Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության վարչության ստորաբաժանումն ու ՆԳՆ փրկարար ծառայության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժինը․ ինչպես նաև Հիդրոմետը՝ Սյունիքի սահմանագծից սկսած մինչև Վրաստանի հետ սահման, մոնիտորինգ կիրականացնեին և այդ մասին/ որպես ոչ գաղտնիք ասեմ՝ շատ գեղեցիկ տեսապատկերներ են/ կիրազեկեի Մագատէ, միաժամանակ կառավարման մարմիններին և լայն բնակչությանը։ Ինչպես նաև հարևան բոլոր երկրներին՝ հաստատելով իրազեկ, սոլիդ և հուսալի գործընկեր պետության վարկը։
3. Կառավարման մարմինների նկատմամբ ինչ սեր ու վստահություն կառաջանար, եթե մամուլի ասուլիս հրավիրվեր և պետական կոմիտեի նախագահը զեկուցեր իր գրագրությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ ինչ են ասել, ինքը ինչ մտահոգություն է հայտնել, ինչ պահանջներ է դրել։ ՆԳ նախարարը հայտներ, թե կանխարգելման ինչ միջոցառումներ են ձեռնարկվել, որ պլաններն են դրվել գործողության մեջ։ Առողջապահության և բնապահպանության նախարարները զեկուցեին իրենց կանխարգելիչ քայլերը։
4. Կառավարության անունից կդիմեի ՄԱԳԱՏԷ, ԵՎրամիություն, ՆԱՏՕ, ՀԱՊԿ, տարբեր երկրների հայտնելով մտահոգությունս , նույնիսկ խոր և կոնկրետ ցուցակով օգնության խնդրանքով, առաջին հերթին՝ Կալի յոդիտ։
5. Լրատվամիջոցների և բլոգերների հետ ընդհանուր արտակարգ ցանցով կտարածեի մամլո տեղեկագիրն ու կհայտնեի հաջորդ մամուլի ասուլիսի ժամն ու տեղը։ Իսկ, եթե հաստատվեր ճառագայթման վտանգը, ուղերձը ներքևում է։ Այսօրվա պատասխանատուները կարող են ավելի հուսալի պաստառ պատրաստել։ Նման իրավիճակներում բնակչության հետ բաց ու անկեղծ, սրտացավ և հոգատար հաղորդակցությունը ճգնաժամային արդյունավետ կառավարման անկյունաքարն է
________________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՄՊ Է ՄՈՏԵՆՈՒՄ
Քամին ձեր տարածք է բերում ճառագայթային աղտոտվածության ամպ։ Հետևեք հետևյալ կանոններին՝ ձեր անվտանգությունը ապահովելու համար։

Մնացե՛ք ներսում
• Անհապաղ մտե՛ք փակ տարածք՝ տան կամ շենքի ներս։
• Ամուր փակե՛ք բոլոր դռներն ու պատուհանները։
• Անջատե՛ք օդափոխության համակարգերը, օդորակիչները։
• Եթե պատուհաններից քամի է փչում, փակե՛ք դրանք կտորով կամ ինքնակպչուն ժապավենով։

Պահպանե՛ք փակ տարածքում գտնվելու կանոնները
• Հեռացե՛ք պատուհաններից ու դռներից։
• Եթե հնարավոր է, իջե՛ք շենքի ներքին հատված՝ միջանցք, նկուղ։

Պաշտպանե՛ք ձեր մաշկը և շնչառական համակարգը
• Եթե դուրս գալն անխուսափելի է՝
Հագե՛ք երկարաթև, փակ հագուստ
Ծածկե՛ք բերանն ու քիթը խոնավ շորով կամ դիմակով
Տուն վերադառնալիս՝ հանե՛ք հագուստը դրսում, լվացեք մարմինը։

Ինչ ուտել և խմել
• Մի՛ օգտագործեք բաց տարածքում պահված մթերք։
• Սննդամթերքն ընտրեք միայն փակ փաթեթավորմամբ։
• Խմե՛ք միայն փակ շշերով կամ ծորակից եկող ջուր։
• Մի՛ օգտագործեք ջուրը բաց ջրամբարներից, հորերից կամ անձրևաջրեր։

Լսե՛ք պաշտոնական տեղեկատվությունը
• Հետևե՛ք միայն արտակարգ ծառայությունների հաղորդագրություններին։

Պատրաստե՛ք անհրաժեշտ պարագաները
• Ջուր (յուրաքանչյուր անձի՝ առնվազն 2 լիտր օրական)
• Կանխավ պատրաստած սնունդ
• Դեղորայք, առաջին օգնության արկղիկ
• Ճառագայթային աղտոտման պարագայում՝ յոդ պարունակող պատրաստուկներ՝ պետական մարմինների ցուցումով
• Լապտեր, մարտկոցներ, կապի միջոցներ

Հիշե՛ք՝ ՃԱՌԱԳԱՅԹԸ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ, ՉՈՒՆԻ ՀԱՄ, ՉՈՒՆԻ ՀՈՏ,
Բայց դրա ազդեցությունը շատ վտանգավոր է»։