211652_close_icon
views-count4663 դիտում article-date 15:34 22-06-2025

Հնարավոր է՝ այսպիսի մեծ բազմությամբ ավելի շուտ հասնենք իմփիչմենթի, մեր սկսած գործը տանելու ենք մինչև հաղթանակ. Դավիթ Համբարձումյան․ tert.am

Հանրության կոնսոլիդացիան հնարավոր է, հնարավոր է՝ այսպիսի մեծ բազմությամբ ավելի շուտ հասնենք սկսված իմփիչմենթի վերջնական հաղթանակին. tert.am-ի փոխանցմամբ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը:

«Ես իրատեսական եմ համարում իմփիչմենթի սկսված գործընթացը հաղթական ելքով ավարտելը, այո՛», - նշել է նա:

Անդրադառնալով սպասվող գործողությունների ակտիվացման մասին հարցին՝ վարչապետի թեկնածուն ընդգծել է, որ այս պահին ճիշտ չի համարում այդ մասին խոսել՝ կրկնելով, որ «գործընթացը սարերի հետևում չէ»:

«Մեր սկսած գործը տանելու ենք մինչև հաղթանակ... Ես համերաշխության կողմնակից եմ, և այն պատգամավորները, որոնք կցանկանան մեզ հետ հանդիպել և ինչ-որ հարցեր քննել, մեծ սիրով, որևէ խնդիր չեմ տեսնում», - եզրափակել է Դավիթ Համբարձումյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր