211652_close_icon

Սամվել Կարապետյանի դեմ անօրինական հետապնդում իրականացվեց, քանի որ նա պաշտպանեց Եկեղեցուն. Գարեգին Բ

views-count697 դիտում article-date 14:05 22-06-2025
Ատելությամբ և թշնամանքով բարիք չի՛ ծնվի, բռնաճնշումներով երբեք երկիր չի՛ կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի՛ հաստատվի:

Այսօր Մայր Աթոռում պատարագից հետո հավատացյալներին ասել է Գարեգին Բ-ն՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումներին:

«Սամվել Կարապետյանի դեմ անօրինական հետապնդում իրականացվեց, քանի որ նա պաշտպանեց Եկեղեցուն:

Աղոթենք Բաքվում գերեվարված մեր զավակների, նաև Սամվել Կարապետյանի ազատության համար:

Եկեղեցին հետևողականորեն շարունակելու է պաշտպանել ազգային շահերն ու իրավունքները: Մեր գնահատանքն ենք բերում նրանց, ովքեր Եկեղեցու դեմ արշավի այս օրերին աջակցում են Մայր Աթոռին:

Բարդ ու վտանգաշատ ժամանակներ են, պիտի մխիթարություն գտնենք, լուսավոր ապագա կերտենք:

Պաշտպանե՛ք ձեր ինքնությունը, պատմությունը, հավատքը, սրբազան արժեքները, համերաշխ եղե՛ք»,- ասել է Վեհափառը:

 

Նմանատիպ նյութեր