211652_close_icon

Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին

views-count1651 դիտում article-date 09:51 22-06-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Իրանի նկատմամբ հարվածները «լիակատար հաջողությամբ են անցել, հայտնում է NBC News-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանական օբյեկտներին հարվածները համարում է «լիակատար և ամբողջական հաջողություն»: Այս մասին նա ասել է NBC News-ի հետ հեռախոսազրույցում։

«Դա մեծ հաջողություն էր, ամբողջական հաջողություն»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Իրանի երեք միջուկային օբյեկտներին հասցված հարվածները։

ԱՄՆ-ի առաջնորդն ընդգծել է, որ գործողության նպատակն է վերացնել միջուկային սպառնալիքը, որը բխում է Իրանի միջուկային ծրագրերից: Նա նշել է, որ այդ օբյեկտները «ամբողջությամբ և անդառնալիորեն ավերվել են»։

«Իրանի համար կլինի կա՛մ խաղաղություն, կա՛մ ողբերգություն՝ շատ ավելի մեծ, քան այն, ինչին մենք ականատես եղանք վերջին ութ օրերի ընթացքում: Հիշեք, որ դեռ շատ թիրախներ են մնացել: Այսօրվանն ամենադժվարն էր և, թերևս, ամենամահաբերը: Բայց եթե խաղաղությունը արագ չգա, մենք կհետապնդենք այլ թիրախների ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ: Դրանցից շատերը կարող են ոչնչացվել րոպեների ընթացքում», - սպառնացել է նա:

 

Նմանատիպ նյութեր