Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին և հանդես է եկել ողջույնի խոսքով:
«Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակում։ Ուրախ եմ նշել, որ արդեն երրորդ անգամ կայացող այս համաժողովը վերածվել է կարևոր հարթակի՝ համախմբելու երկրների, կառույցների և անհատների ջանքերը սոցիալական արդարության ամրապնդման ու արժանապատիվ աշխատանքի գաղափարի առաջխաղացման համար։
21-րդ դարի խորքային մարտահրավերների պայմաններում՝ երբ աշխարհը վերաիմաստավորում է աշխատանքի դերը, արդյունավետությունն ու ներառականությունը, սոցիալական արդարության հարցը մշտապես հրատապ է մնում։ Այդուհանդերձ, մեզ համար սա ոչ թե տեսական կամ կարգախոսային հարց է, այլ պետական քաղաքականության առանցքային բաղադրիչ։
Հայաստանի Հանրապետության համար սոցիալական արդարությունը հավասար հնարավորությունների, մարդկային արժանապատվության և հանրային համերաշխության հիմքն է։ Մենք հավատացած ենք, որ ոչ ոք չպետք է դուրս մնա արժանապատիվ աշխատանքի հնարավորությունից, և յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա իր կարողություններն ի գործ դնելով՝ արժանավայել կերպով մասնակցել հանրային կյանքի բոլոր հարթություններին։
Այս համաժողովը թույլ է տալիս ոչ միայն արժևորել ձեռքբերումները, այլև անդրադառնալ առկա խնդիրներին, վեր հանել նոր ուղենիշներ։ Որպես պետություն՝ մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը՝ առաջ մղելու այնպիսի քաղաքականություններ, որոնք խթանում են զբաղվածությունը, պաշտպանում աշխատողի իրավունքները և կերտում ներառական աշխատաշուկա։ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են համակարգային բարեփոխումներ՝ այդ ուղղությամբ։ Դրանց շարքում առանձնահատուկ կարևորություն ունեն Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումները, Զբաղվածության ռազմավարության հաստատումը, ինչպես նաև նոր թվային գործիքների ներմուծման գործընթացը, որոնք միտված են աշխատանքի և զբաղվածության ոլորտը դարձնելու ավելի արդար, ճկուն և արձագանքող՝ ժամանակակից պահանջներին։
Սոցիալական արդարությունը հնարավոր չէ առանց ընդգրկուն համագործակցության։ Պետությունը միայնակ չի կարող հասնել դրա իրականացմանը։ Անհրաժեշտ է սերտ համագործակցություն՝ մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ։ Սա է այն համատեղ ջանքերի մոդելը, որն իրական արդյունքներ է տալիս։
Ուրախությամբ նշում եմ, որ այսօր մեր կողքին են գործընկերներ տարբեր երկրներից՝ ԱՄԷ-ից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Սինգապուրից, Սաուդյան Արաբիայից և այլ երկրներից, ինչպես նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Այսպիսի մասնակցությունն ինքնին վկայում է այն վստահության և ընդհանուր հանձնառության մասին, որը մենք կիսում ենք՝ աշխատանքի ոլորտում համընդհանուր արժեքների տարածման գործում։
Տեխնոլոգիական զարգացումները, ժողովրդագրական տեղաշարժերն ու գլոբալ սոցիալ-տնտեսական անհավասարությունները պահանջում են նոր մտածողություն։ Այս համատեքստում մենք պարտավոր ենք վերաիմաստավորել աշխատանքի սոցիալական և քաղաքացիական նշանակությունը՝ որպես մարդու ինքնաիրացման, ինքնաբավության ու հանրային ներդրում ունենալու միջոց։
Այսօր մենք կրկին վերահաստատում ենք մեր հավատը աշխատանքի արժանիության գաղափարի հանդեպ։ Մենք հավատարիմ ենք այն տեսլականին, որի հիմքում արդարությունն է՝ գործով, հնարավորություններով և իրագործված իրավունքներով։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ այս համաժողովին ձեր ներկայությամբ, փորձով և գիտելիքով աջակցելու համար։ Համոզված եմ, որ այս հանդիպումն է՛լ ավելի կխորացնի մեր փոխադարձ ըմբռնումը, կմեծացնի համատեղ ջանքերի արդյունավետությունը և կխթանի այն քաղաքականությունների ձևավորումը, որոնք իրական արժեք են հաղորդում մարդկանց կյանքին»: