211652_close_icon
views-count763 դիտում article-date 18:25 11-10-2024

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված միջազգային համաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Աշխաբադում ընթացող Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» խորագրով՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների միջազգային համաժողովին և հանդես է եկել ելույթով:

«Մեծագույն պատիվ է մասնակցել այս բարձր մակարդակի միջազգային համաժողովին, որը կազմակերպվել է ի հիշատակ թուրքմեն ժողովրդի հպարտության՝ վաստակաշատ բանաստեղծ ու մտածող, թուրքմենական դասական գրականության հիմնադիր Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակի: Նրա անզուգական ներդրումն անջնջելի հետք է թողել տարածաշրջանի մշակութային և մտավոր ժառանգության մեջ, մասնավորապես Թուրքմենստանի գրական և ազգային ինքնության վրա, և այն շարունակում է ոգեշնչել սերունդներին աշխարհի տարբեր անկյուններում»,- ասել է նախագահը։

Նմանատիպ նյութեր