211652_close_icon

«ՀՀ լիարժեք և ամբողջական վարչապետը» Սահմանադրությունը ստորադասում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին

views-count1954 դիտում article-date 22:19 19-06-2025
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «2025թ. հունիսին ինձ համար ամենաշատը հենց սա է փոխվել, որ ես արձանագրում եմ, որ ՀՀ լիարժեք և ամբողջական վարչապետ եմ», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Որքան էլ հնչի զարմանալի, այս հայտարարությունը հենց Նիկոլ Փաշինյանն էլ հերքել է, ընդ որում հերքել է «ավանսով», այսինքն օրեր առաջ, իր մեկ այլ հայտարարությամբ:

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարել էր, որ, եթե հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ճանաչվի ՀՀ Սահմանադրությանը հակասող, ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ:

Այսինքն, «ՀՀ լիարժեք եւ ամբողջական վարչապետը» Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ստորադասում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին: Դա իհարկե «ինքնիշխանության» գագաթնակետն է»:

 

Նմանատիպ նյութեր