211652_close_icon

Արդարադատությունը ստորադասում են նեղ քաղաքական շահերին, ազդում մարդկային ճակատագրերի վրա, իսկ հետո բողոքում, թե մեզ վիրավորում են. Աբրահամյան

views-count556 դիտում article-date 12:09 21-02-2026
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Պարզվում է` դատավորները հուզվում կամ վատանում են, երբ մարդիկ իրենց մասին իրականությունն են հնչեցնում:

Խոսքս առաջին հերթին վերաբերում է իշխանության կցորդություն ստանձնած և քաղաքական հանձնարարություն կատարողներ դատավորներին:

Իրենք արդարադատությունը ստորադասում են նեղ քաղաքական շահերին, ազդում մարդկային ճակատագրերի վրա, ակնհայտ անարդարացի որոշումներ կայացնում, իսկ հետո բողոքում, թե մեզ վիրավորում կամ անհարկի մեղադրում են:

Մեկ-մեկ հետ նայեք ու տեսեք, թե ինչ հետագիծ ունեք ու ինչ ամոթալի հետք եք թողնում համակարգի և, առհասարակ, արդարադատության համար. միգուցե կհասկանաք ու հոխորտալու փոխարեն մի օր ներողություն կխնդրեք»:

Նմանատիպ նյութեր