211652_close_icon

2024–ին ավտովթարներից զոհերը նվազել են 45–ով, իսկ վիրավորները՝ 421–ով, ՆԳ նախարար

views-count589 դիտում article-date 17:21 18-06-2025
Հունիսի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՆԳ նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը։

2024 թվականին նախարարությանը հատկացվել է 91 մլրդ դրամ, արդյունքում՝ ճշտված ցուցանիշը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, և պայմանագրային հետաձգված ծրագրերի մատակարարման արդյունքում կատարողականը կարող է գնահատվել 98,5 տոկոս։

2024 թվականին հաջողությամբ գործարկվել են Ոստիկանության հենասյունային ուղղություններից՝ Քրեական ոստիկանությունը, Համայնքային ոստիկանությունը, ավարտական փուլում են գտնվում՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման աշխատանքները։

2024 թվականին արձանագրվել է՝
  • Հանցավորության թվի նվազում՝ 1․1 տոկոսով
  • ՃՏՊ-ների նվազում՝ զոհերը՝ -45, վիրավորները՝ -421։
Ընդունվել է աղետների ռիսկերի կառավարման նոր ռազմավարությունը՝ մինչև 2030 թվականը։
Բյուջետային առումով բարձրացվել է՝

Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձը։

Ձեռք են բերվել սպասարկման շրջիկ գրասենյակներ՝ բարձրացնելով սպասարկման արդյունավետությունը։

Էական ձեռքբերումներ են արձանագրվել՝

Բիոմետրիկ նոր համակարգի ներդրման ուղղությամբ,

Միջազգային չափանիշներին համապատասխանող նոր դատակենտրոնի ստեղծման ուղղությամբ,

Աճել է ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց թիվը։

Նմանատիպ նյութեր