211652_close_icon

ՀԷՑ-ի աշխատակիցներին ուղղորդում են մասնակցել հավաքների՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի․ ՏԿԵ նախարար

views-count2818 դիտում article-date 17:11 18-06-2025
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը գրել է, որ Երևանից և մարզերից ՀԷՑ-ի անձնակազմին ուղղորդում են Երևան՝ մասնակցելու ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի անցկացվող հավաքներին։ 

«Մենք տեղեկություններ ենք ստանում, և ինչպես որ կարելի էր կանխատեսել, Երևանից ու մարզերից ՀԷՑ֊ի անձնակազմին ուղղորդում են Երևան մասնակցելու ոմանց աջակցության հավաքի։

Բռնությամբ կամ սպառնալիքով հավաքներին մասնակցելու պարտադրելը քրեորեն պատժելի է:

Որևէ մեկը չի կարող սպառնալիքով բերման ենթարկել ՀԷՑ-ի աշխատակիցներին հանրահավաքի: Որևէ մեկը հրաժարվելու դեպքում չի կորցնի աշխատանքը»,- գրել է Խուդաթյանը:

Նմանատիպ նյութեր