Արմեն Աբազյանն արժանացել է նրան, որ մի քիչ հանգստանա. Փաշինյան
Արմեն Աբազյանն իմ վարչապետության օրոք ամեներկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում և աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020 թվականի նոյեմբերից:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանեպով հարցին` արդյոք ԱԱԾ տնօրենի հեռացումը կապ ունի գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
«Նրա պաշտոնավորման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ: Կարծում եմ՝ նա արժանացել է, որ քիչ հանգստանա, 5 տարի այդ լարված պայմաններում աշխատել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում, հասկանում եք, որ հեշտ չէ»,- ասաց նա:
Հարցին՝ հրաժարվե՞լ է որևէ հանձնարարություն կատարել, Փաշինյանն ասաց. «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարությունը կատարելուց»: