211652_close_icon

Ողջամիտ, փորձառու ուժայինները չէին ներքաշվի այս գործընթացում. ԱԱԾ նախկին տնօրեն

views-count3748 դիտում article-date 11:01 18-06-2025
Սա նախադեպը չունեցող դեպք է, իրավիճակ, երբ անձի նկատմամբ իրավապահները հետապնդում են սկսում ժամեր անց՝ ընդամենը կարծիք, միտք արտահայտելու համար, ընդ որում՝ ոչ իր հայտարարությունների բովանդակությամբ պայմանավորված, այլ նույն պահին ի հայտ եկած ինչ-որ հանցակազմով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, փաստաբան Միքայել Համբարձումյանը:

«Ավելին, քաղաքական հանրային գրառմամբ հաջորդիվ հաստատվում է՝ հայտարարության և հնարավոր ձերբակալության պատճառահետևանքային կապը:

Համենայն դեպս, իմ աշխատանքային պրակտիկայում նման աղաղակող իրավիճակի ես չեմ առնչվել, իրավական, ուժային գործողությունները կազմակերպվել են այնպես, որ դրանք հնարավորինս չկապվեն քաղաքական գործընթացների հետ և չշահարկվեն:

Մեր Հայրենիքում խորը ճգնաժամ է՝ բնորոշ բախումներով և հետևանքներով: Իրական պատկերն այսօր շատ ավելի պարզ է, հետևաբար ողջամիտ, փորձառու ուժայինները չէին ներքաշվի այս գործընթացում»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր