211652_close_icon

Հանրապետականը սատարում է ազգային բարերար Սամվել Կարապետյանին. Էդուարդ Շարմազանով

views-count2206 դիտում article-date 21:29 17-06-2025
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀԿ-ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները։

Կապիտուլյանտների ռեժիմի կողմից ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ քայլերը դատապարտելի են ։

Որպես ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ,խստորեն դատապարտում եմ նիկոլիստական հակազգային ու հակապետական ռեժիմի կողմից բարերար Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները։

Ռեժիմի այս քայլերը շարունակությունն են ազգային ինքնության դեմ նրանց կողմից սանձազերծած պատերազմի։

Կարապետյանը ոչ միայն Հայ Եկեղեցու մեծագույն բարերարներից է,այլ նաեւ Հայաստան -Արցախ -Սփյուռք եռամիասնության ջատագովը։

Նիկոլիստական ռեժիմի այս հարձակումը անթույլատրելի  է։

Հանրապետականը սատարում է ազգային բարերար Սամվել Կարապետյանին  ու հաստատակամ է վճռականորեն շարունակելու նիկոլիզմի դեմ պայքարը մինչեւ հաղթական ավարտ։

Հայկը չի պարտվելու ոսոխ Բելին»: 

Նմանատիպ նյութեր