Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է կատարել Շոտլանդիա, մասնակցել բարձրաստիճան մի շարք հանդիպումների
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) պատվիրակության կազմում հունիսի 4-ից 13-ն աշխատանքային այց է իրականացրել Շոտլանդիա (Միացյալ Թագավորություն)։
ԽԿԿ պատվիրակության այցի նպատակն էր ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքն ու կալանքի պայմանները Շոտլանդիայի քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև անչափահասների խնամքի համար նախատեսված փակ հաստատություններում։ Այդ համատեքստում, պատվիրակությունը նաև գնահատել է առաջընթացը, որն արձանագրվել է ԽԿԿ-ի 2018 և 2019 թվականների այցելություններից հետո։
Այցի ընթացքում պատվիրակության անդամները շրջայցեր են իրականացրել նաև մի շարք ոստիկանական բաժանմունքներում՝ ձերբակալված անձանց նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմաններն ու իրավունքների երաշխիքները գնահատելու նպատակով։
Աշխատանքային այցի շրջանակում Անահիտ Մանասյանը մասնակցել է մի շարք բարձրաստիճան հանդիպումների։
Այցի ավարտին պատվիրակությունը Շոտլանդիայի իշխանություններին է ներկայացրել իր նախնական դիտարկումներն ու հիմնական նկատառումները: