ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Իռլանդիա և Հայաստան-Շոտլանդիա հանդիպումների համար
ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը Հայաստանի ազգային հավաքականի՝ Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Հայաստան-Իռլանդիա և Հայաստան-Շոտլանդիա հանդիպումների համար։ Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կկայանա հունիսի 4-ին՝ 17:00-ին, իսկ Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը՝ հունիսի 14-ին՝ 20:00-ին: Երկու հանդիպումներն էլ կկայանան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Իռլանդիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ստեֆան Քենիի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում՝ հունիսի 3-ին՝ ժամը 16։00-ին։
Իռլանդիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հունիսի 3-ին՝ ժամը 17:00-ին: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում՝ հունիսի 3-ին՝ ժամը 18:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հունիսի 3-ին՝ ժամը 18։30-ին։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Հայաստան-Շոտլանդիա հանդիպման մեդիա միջոցառումների վերաբերյալ կլինի լրացուցիչ տեղեկատվություն:
Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպումներին և նախախաղային միջոցառումներին, պետք է մինչև մայիսի 31-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:
Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ: