Իրանում մահապատժի է ենթարկվել «Մոսադի» գործակալը. նա ազգությամբ թուրք է
Իրանական իշխանությունները հայտնել են, որ «պատմական հարված են հասցրել իսրայելական լրտեսական ցանցին». Մոսադին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ մեղադրվող տղամարդը կախաղան է բարձրացվել երկրում, ըստ News.am-ի՝ հաղորդում են Telegram ալիքները։
Խոսքը թուրք Իսմայիլ Ֆիքրիի մասին է, որը մեղավոր է ճանաչվել Իսրայելի օգտին լրտեսելու և երկրի թշնամիներին գաղտնի տվյալներ փոխանցելու մեջ։ Գերագույն դատարանը հաստատել է մահապատիժը, և մահապատիժն արդեն իրականացվել է։
Իրանական իշխանությունների տվյալներով՝ Ֆիքրին անմիջական կապի մեջ է եղել Իսրայելի երկու հետախուզական սպաների հետ և տվյալներ է հավաքել Իրանի ներսում գտնվող ռազմավարական օբյեկտների վերաբերյալ։
Պաշտոնական իրանական լրատվամիջոցները միջադեպը անվանում են «հետախուզության խոշոր հաղթանակ»՝ նշելով, որ դա լրջորեն կթուլացնի Մոսադի գործունեությունը Իրանի տարածքում։