Իրանում վերջին 2 օրում 20 մարդ է մահապատժի ենթարկվել
Իրանում պահպանվում է մահապատժի բարձր մակարդակը, հայտնում է Herana իրավապաշտպան կազմակերպությունը։
Միայն վերջին 2 օրերին այդ երկրում մահապատիժ է կիրառվել 20 քաղաքացու նկատմամբ։
Այսպես, հունվարի 14-ին Քարաջ քաղաքի Ռաջաշահր բանտում մահապատժի է ենթարկվել 16 բանտարկյալ, ովքեր մեղադրվում էին գողության ու սպանության մեջ։
Նույն օրը Ռաշթ քաղաքի Լաքան բանտում մահապատժի են ենթարկել 2 բանտարկյալների, ովքեր մեղավոր էին ճանաչվել թմրանյութերի շրջանառության մեջ։
Եվս 1 բանտարկյալ կախաղան էր բարձրացվել Համադան աղաքի կենտրոնական բանտում. Նրան մեղադրում էին դիտավորյալ սպանություն կատարելու մեջ։
Քերման քաղաքի Շեհաբ բանտում մահապատժի են ենթարկել 1 հոգու, ով մեղադրվում էր ուրիշին սպանելու մեջ։
Amnesty International իրավապաշտպան կազմակերպության վտյալներով՝ Իրանում 2015 թվականին մահապատժի է ենթարկվել 977 մարդ, որոնց մեծ մասը մեղավոր է ճանաչվել թմրանյութեր պահելու, օգտագործելու և վաճառելու մեջ։