Իրանում մահապատժի են ենթարկել «Մոսադի» օգտին լրտեսություն կատարող մեղադրյալին
Իրանի Ղոմի դատական իշխանության ղեկավար Սեյեդ Քազեմ Մուսավին կիրակի օրը հայտարարել է «Մոսադի» լրտեսի մահապատժի մասին, հայտնում է Mehr-ը։
Քազեմ Մուսավին նշել է, որ դատավճիռն իրականացվել է այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել մոհարեբեի (թշնամություն Աստծո դեմ) և երկրի վրա կոռուպցիայի մեղադրական դատավճիռը, իսկ ներման խնդրանքը մերժվել է։
Նա ասել է, որ դատապարտյալը Իսրայելի հատուկ ծառայությունների հետ համագործակցել է 2023 թվականի հոկտեմբերին և ձերբակալվել է 2024 թվականի փետրվարին։
Ըստ Մուսավիի,՝ մանրակրկիտ հետախուզական քննությունից, բոլոր ապացույցների հավաքագրումից և կասկածյալի՝ իսրայելական կայքերի հետ համագործակցելու և նրանց տեղեկություններ փոխանցելու խոստովանությունից հետո նրան մեղադրանք է առաջադրվել լրտեսության և «Մոսադի» աշխատակցի հետ համագործակցության, ինչպես նաև գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար։