211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 3-ամյա տղայի մարմին․ նախաձեռնվել է քրեական վարույթ

views-count45200 դիտում article-date 18:23 13-06-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկում 3 տարեկան երեխա է հանկարծամահ եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ ժամը 08։30-ի սահմաններում 3-ամյա Ա․ Օ․-ն տանը հանկարծամահ է եղել։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր