Ազգությամբ թալիշ Իգբալ Աբիլովի դատավճիռը՝ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ճնշման դրսևորում
Ադրբեջանի Հանրապետության Լենքորան քաղաքի Ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ՝ 2025 թվականի մայիսի 20-ին 18 տարվա ազատազրկման է դատապարտվել «Թալիշական ազգային ակադեմիայի տեղեկագիր» ամսագրի գլխավոր խմբագիր, ազգությամբ թալիշ Իգբալ Աբիլովը։ Վերջինս մեղադրվել է հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և Ադրբեջանում էթնիկ ատելություն հրահրելու մեջ՝ պետական դավաճանություն, պետության դեմ հրապարակային կոչեր՝ կատարված օտարերկրյա կազմակերպությունների կամ նրանց ներկայացուցիչների հանձնարարությամբ, ազգային, ռասսայական, սոցիալական կամ կրոնական ատելության և թշնամանքի հրահրում հոդվածներով։
Ո՞վ է ազգությամբ թալիշ, Ադրբեջանի քաղաքացի Իգբալ Աբիլովը։
Վաղ մանկությունից բնակվել է Բելառուսում, ավարտել է տեղի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, դասավանդել է Բելառուսի պետական համալսարանում և Բելառուսի իրավունքի ինստիտուտում: Նա նաև «թալիշների համապարփակ ուսումնասիրությանը նվիրված միջազգային գիտական առաջին հրատարակությունը» համարվող «Թալիշական ազգային ակադեմիայի տեղեկագրի» գլխավոր խմբագիրն է։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն Ի․ Աբիլովին ձերբակալել է 2024 թվականի հուլիսի 22-ին՝ թալիշաբնակ Բալա Քոլաթան գյուղում։ Ի սկզբանե Ի․ Աբիլովը մեղադրվել է Հայաստանի անվտանգության ծառայությունների հետ աշխատելու մեջ։
Գիտնականը թիրախավորվել է, իբրև թե, հայ մասնագետների հետ «Skype»-ի միջոցով «գաղտնի բանակցություններ և գործարքներ» վարելու պատճառով։
Մինչ ձերբակալումը՝ Ի․ Աբիլովը 2024 թվականի հունիսի 22-ին հարցաքննվել է Ադրբեջանի ՊԱԾ աշխատակիցների կողմից։ Հունիսի 27-ին Բաքվի օդանավակայանում առգրավել են նրա անձնագիրն ու հեռախոսները՝ արգելելով լքել երկիրը։ 2024 թվականի հուլիսի 22-ին Ի․ Աբիլովը կրկին կանչվել է Մասալլիի շրջանի ՊԱԾ վարչություն՝ իրերը վերադարձնելու պատրվակով:
Սակայն, առանց հարազատներին տեղեկացնելու, տարվել է Բաքու: Ադրբեջանի օմբուդսմենի հետ կապ հաստատելուց հետո ծնողները տեղեկացել են, որ Ի․ Աբիլովը կասկածվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: