211652_close_icon

Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցողական երկխոսությունը կշարունակի ակտիվորեն զարգանալ․ Մհեր Գրիգորյան

views-count643 դիտում article-date 22:23 12-06-2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Փոխվարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով ՌԴ գործընկերներին ամենայն բարիք, երջանկություն և առողջություն, իսկ Ռուսաստանի ժողովրդին և պետությանը՝ բարեկեցություն և բարգավաճում։

Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցողական երկխոսությունը կշարունակի ակտիվորեն զարգանալ՝ նպաստելով երկու բարեկամ ժողովուրդների և երկրների միջև բազմակողմանի կապերի և համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը։

«Հայաստանն ու Ռուսաստանը, կենտրոնանալով երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության վրա, նպատակ ունեն շարունակել բովանդակալի և կառուցողական երկխոսությունը քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում»,- նշել է փոխվարչապետը:

 

Նմանատիպ նյութեր