211652_close_icon

Աոցիալական հարցերի ոլորտում հայ-լիբանանյան երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ. դեսպան Աթաբեկյանը՝ Լիբանանի սոցիալական հարցերի նախարարին

views-count2298 դիտում article-date 15:46 07-03-2019
Մարտի 6-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի նորանշանակ սոցիալական հարցերի նախարար Ռիշար Կույումջյանին (Richard Kouyoumjian): ՀՀ դեսպանը շնորհավորեց նորանշանակ նախարարին և հույս հայտնեց, որ երկու երկրների միջև ոլորտային համագործակցությունը կշարունակի զարգանալ: Նախարար Կույումջյանը վստահեցրեց, որ սոցիալական հարցերի ոլորտում հայ-լիբանանյան երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել: Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանում և Լիբանանում նոր ձևավորված կառավարությունները լրացուցիչ լիցք կհաղորդեն երկու երկրների հարաբերություններին:

Նմանատիպ նյութեր