ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչին
                        ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) հայաստանյան ներկայացուցիչ Նաննա Սկաուին։ Տիկին Սկաուին ավարտում է իր հայաստանյան առաքելությունը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել մինչ այս կատարած մեծածավալ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա առաքելության ընթացքում։
Հանդիպման ժամանակ քննարկվել են այս տարի նախատեսված միջոցառումները: Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Դպրոցական սնունդ» ծրագրին, քննարկվել են նաև ջրային և էներգետիկ ոլորտներին ուղղված ծրագրերի ընթացքը։