211652_close_icon

Covid-ի նոր «Նիմբուս» շտամը կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել արդեն ամռանը

views-count3934 դիտում article-date 15:22 10-06-2025
Կորոնավիրուսի նոր շտամը՝ «Նիմբուս»-ը, կարող է վարակման դեպքերի աճի ալիք առաջացնել արդեն այս ամռանը, կամ ավելի ճշգրիտ՝ հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում, գրում է mirror.co.uk-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի առողջապահության անվտանգության գործակալությանը (UKHSA):

Նշվում է, որ «Նիմբուս»-ը ծագել է «Օմիկրոն»-ից, այն արդեն տարածվել է Չինաստանում և Սինգապուրում։

«Քովիդով վարակվածների տոկոսը հասել է այս տարվա ամենաբարձր մակարդակին և արդեն 97 տոկոսով ավելի բարձր է, քան մարտ ամսին գրանցված մակարդակը», - ասվում է հոդվածում։

Ուորվիքի համալսարանի վարակաբան, պրոֆեսոր Լոուրենս Յանգի խոսքով՝ ամռանը կարող է դեպքերի աճ լինել տաք, խոնավ եղանակի և մարդկանց միջև սերտ շփման պատճառով։

Նա նաև հավելել է, որ «Նիմբուս»-ը կարող է ունենալ իմունային համակարգից խուսափելու բարելավված ունակություն, ինչը վարակն ավելի վտանգավոր է դարձնում։ Նոր շտամն իր դրսևորումներով առանձնապես չի տարբերվում նախորդներից՝ այն առաջացնում է հոգնածության զգացում, ջերմություն, մկանային ցավեր և կոկորդի ցավ, ընդգծվում է նյութում։

Նմանատիպ նյութեր