211652_close_icon

Խնդրում եմ ոտքի կանգնել` ի պաշտպանություն առաքելական եկեղեցու և վեհափառի. Արմեն Աշոտյանի կոչը

views-count2272 դիտում article-date 19:18 09-06-2025
Արմեն Աշոտյանը կոչով դիմել է բոլոր այն մարդկանց, որոնք երբևէ սրտաբուխ աղոթք են ասել և ինչ-որ բան խնդրել Աստծուց՝ ոտքի կանգնել` ի պաշտպանություն առաքելական եկեղեցու և վեհափառի:

Ակնհայտ է, որ եկեղեցու դեմ պայքարը Ադրբեջանից պատվիրված է, դատականի նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ փոխնախագահը։

«Նիկոլն ընտրել է ամենաստոր տարբերակը` մտնել անկողին։ Հոգեբաններն ասում եմ, երբ մարդը մտնում է ուրիշի անկողին կա՛մ ուզում է այդ անկողնում հայտնվել, կա՛մ սեփականը չունի»,- նշել է նա` հիշեցնելով, որ եկեղեցին այն միակ ինստիտուտն է, որ շարունակում է հայկական շահերը ներկայացնել նաև դրսում։

Հիշեցնենք, որ այսօր դատարանը 2 ամսով երկարաձգեց Արմեն Աշոտյանի տնային կալանք խափանման միջոցը:

 

Նմանատիպ նյութեր