864 դիտում
14:57 16-01-2023
Ես խնդրում եմ ձեզ կանգնել իմ կողքին՝ ի պաշտպանություն Արցախի հայերի. Ռոզա Լինը դիմել է միջազգային հանրությանը
Երգչուհի Ռոզա Լինը, որը Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում, միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Արցախի հայերին: Այս մասին երգչուհին գրառում է կատարել «Ինստագրամի» իր պաշտոնական էջում:
Օրեր առաջ նա եվրատեսիլյան Snap հիթային երգը կատարել է iHeartRadio ALTer Ego համերգին: Երգչուհին բեմ է բարձրացել «Դադարեցրե՛ք շրջափակումը», «Արցախ» գրություններով հագուստով։
Հունվարի 16-ին Ռոզա Լինը գրառմամբ փորձել է հանրության լայն շրջանակին պարզաբանել իր ուղերձի նպատակը:
Նա խոստովանել է, որ ինքը մտածում է այն մադկանց մասին, որոնք այժմ Արցախում են և կտրված են աշխարհից: «Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի քաղաքացիները, որոնք հանդես են գալիս որպես «բնապահպաններ», շրջափակել են Լաչինի միջանցքը, որը Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։ Դա Ադրբեջանի՝ հայերի վրա հարձակվելու ևս մեկ փորձ է. արցախցիները տառապում են: Միջանցքով ամեն օր Հայաստանից Արցախ մոտ 400 տոննա սննդամթերք և դեղորայք էր տեղափոխվում»,- նշել է Ռոզան ու շեշտել, որ 120 հազար արցախահայեր չեն կարողանում հատել Հայաստանի սահմանը՝ բաժանված ընտանիքներից. նրանք լիովին մեկուսացված են և անպաշտպան:
Դիմելով միջազգային հանրությանը՝ Ռոզա Լինն ընդգծել է. «Ես խնդրում եմ ձեզ կանգնել իմ կողքին՝ ի պաշտպանություն Արցախի հայերի: Մենք պետք է դադարեցնենք շրջափակումը և թույլ չտանք, որ Ադրբեջանը շարունակի հայերի էթնիկ զտումների սարսափելի քաղաքականությունն Արցախում։ Ինչպե՞ս կարող եք օգնել, շատ պարզ՝ սեղմելով իմ էջում զետեղված հղման վրա, ինչը մեխանիկորեն այն ցույց կտա Քամալա Հարիսին՝ խնդրելով նրան խախտել իր լռությունն այս հարցում, դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին և սկսել ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունն Արցախին»,- գրել է երգչուհին՝ խնդրելով տարածել իր հաղորդագրությունը:

Նմանատիպ նյութեր
17182 դիտում
23:20 11-03-2022
«Եվրատեսիլ 2022» մրցույթում Հայաստանը կներկայացնի Ռոզա Լինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
9107 դիտում
09:37 11-05-2022
Ռոզա Լինը եզրափակչում է. exclusivelife.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8622 դիտում
16:31 14-05-2022
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչը. Ռոզա Լինը ելույթ կունենա 8-րդը
Այս բաժնից
988 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1039 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
739 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան