211652_close_icon

Երբեմն անհնար է չհամաձայնվել վարչապետի հետ. Հովիկ Աղազարյան

views-count1105 դիտում article-date 13:12 08-06-2025
Անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Երբեմն անհնար է չհամաձայնվել վարչապետի հետ։

Վերջին երկու այդպիսի դեպքերը.

Կառավարության նիստում արտահայտած միտքը տգիտության պահով և Լևոն Տեր Պետրոսյանի մասին այսօրվա հնչեցրած գնահատականը։

Առաջին դեպքում առարկություններ չունեմ։

Երկրորդ դեպքում մեկ առարկություն և մեկ դիտարկում։ Գտնում եմ, որ առաջին նախագահը ճիշտ քայլ է արել՝ այցելելով Գարեգին Բ ին։

Ինչ վերաբերում է ընտրակեղծարարությանը, ապա ասեմ, որ այդ կոնտեքստում Լևոն Տեր Պետրոսյանին Վազգեն Սարգսյանից և Վանո Սիրադեղյանից տարանջատելը էժանագին մանիպուլյացիա է և ըստ
նպատակահարմարության ճշմարիտ լինելը իրական ու դիվային նպատակները թաքցնելու անհաջող փորձ»։

 

Նմանատիպ նյութեր